Քաղաքական Քրեական

«Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը ընտրված է սխալ». Արթուր Վանեցյան

Aravot.am — Տպագիր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ հանդիպմանը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին խոսելով, ուղղում մտցրեց, որ խոսքը մարտի 1-ի գործի բացահայտման մասին է, և նշեց, որ առաջնահերթությունը պետք է տրվի տասը սպանված մարդկանց սպանությունների բացահայտմանը, և հարց է՝ արդյոք այսօրվա քննությունը նպաստում է դրան, թե ոչ: Այնուհետև պատասխանեց.

Այս հայտարարությունից հետո լինելու են տարբեր մեկնաբանություններ: Ուզում եմ նշել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը ընտրված է սխալ, և նա երբևիցե իր որևէ քայլով ցույց չի տվել, որ խուսափում է քննությունից: Ճիշտ կլիներ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր, դա կթուլացներ հասարակական որոշ շրջաններում լարվածությունը և միայն կնպաստեր գործի լիարժեք քննությանը և բացահայտմանը։
Արթուր Վանեցյան

Իր և Նիկոլ Փաշինյանի ծանոթության մասին ևս մեկ անգամ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին ճանաչել է իր ընկերոջ՝ Ալեն Սիմոնյանի միջոցով. «Մենք իրար հետ ծանոթացել ենք նրա միջոցով, մի քանի անգամ շփվել ենք, ինչպես վերջերս Ալեն Սիմոնյանը պատմեց, ինքն է ներկայացրել իմ թեկնածությունը Նիկոլ Փաշինյանին: 2018-ին ես եղել եմ ԱԱԾ գործող սպա, և գործող սպայի աշխատանքի գործառույթներից չի բխում մասնակցություն ունենալ որևէ քաղաքական գործընթացի»:

Այսօր Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ծննդյան օրն է

enzuza

Զինվորի մահվան գործով 3 ձերբակալվածներից մեկը «Շմայսի» որդին է. ՊՆ նախարար

enzuza

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

enzuza