Վրաստան Քաղաքական

Վրաստանում համընդհանուր կարանտին հայտարարվեց

Aliq.ge — Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին: Այս մասին կառավարությունում հրավիրած արտակարգ մամլո ասուլիսում հայտարարեց երկրի վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ կարանտինի մասին որոշումն ուժի մեջ կմտնի վաղն առավոտյան ժամը 08:00-ին:

Սահմանափակումները հետևյալն են՝

  • Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տանից դուրս գալ
  • 70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է տանից դուրս գալ
  • Արգելվում է 3-ից ավելի մարդկանց հավաքվել ցանկացած հանրային վայրում, բացի դեղատնտերից և մթերային խանութներից
  • Պարտադիր է տանից դուրս գալու դեպքում ունենալ անձը հաստատող ID քարտ

Երկրի ողջ մասշտաբով կստեղծվեն շտաբեր, որոնք կվերահսկեն կարանտինային ռեժիմը:

Հիշեցնենք, Վրաստանում մարտի 21-ին հայտարարվել արտակարգ դրություն, ինչից հետո փակվել են Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետները, տեղում հայտարարվեց խիստ կարանտին:

Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը ներկա են եղել վարչապետն ու առաջին տիկինը

enzuza

Առաջարկելու եմ պատերազմի ժամանակ հայրենիքի դավաճանության համար վերականգնել մահապատիժը. Նաիրա Զոհրաբյան

enzuza

Իմ հանձնարարականները կիսատ են կատարվում․ Նիկոլ Փաշինյանը զայրացավ

enzuza