Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Բանակ Հայաստան Հասարակություն

Ձախ ոտքի դեֆորմացիա, իսկ ոտքերն իրարից 1 սմ կարճ ու երկար են. քույրն ահազանգում է՝ հիվանդ եղբորը զորակոչել են բանակ

Զինծառայող Ալբերտ Շառոյանի քույրը՝ Կիմա Շառոյանը, ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է․ եղբորը զորակոչել են բանակ՝ առողջական խնդիրները հաշվի չառնելով։

Խնդրում եմ տարածեք, որ տեսնեն բոլորը, թե ինչպիսի առողջական խնդիրներ ունեցող տղաներին ասօր էլ կարող են զորակոչել ծառայության։ Եղբայրս է, ծառայության է անցել ԼՂՀ-ում։ Ի ծնե ունեցել է ոտքի խնդիր, սակայն հետազոտությունների ընթացքում «հայտարարել» են, որ պիտանի է ծառայության։ Այս վիճակով պիտանի՞ է ծառայության, թողնում եմ ձեր դատին։ Մինչև օրս ոչ մի անգամ ի վիճակի չի եղել կատարել ֆիզիկական վարժություններ։ Ոչ ոք չի փորձում օր առաջ լուծում տալ այս հարցին, փոխարենը ուղարկում են բուժկետ, որտեղ էլ շարունակ ցավազրկողներ են ներարկել, որը որևէ օգուտ չի կարող տալ
Կիմա Շառոյան, զինծառայողի քույր

ArmLife.am-ի հետ զուրյցում քույրը տեղեկացրել է, որ իրենք Կրասնոդարից են եկել՝ մտածելով, որ խնդրին լուծում կտրվի. «Եղբայրս՝ Ալբերտ Շառոյանը, պիտի զորակոչվեր դեկտեմբերի 17-ին, բայց հետաձգվեց մինչև հունվարի 24-ը: Եղբայրս ի ծնե առողջական խնդիրներ է ունեցել՝ ձախ ոտքի դեֆորմացիա, հարթաթաթություն, ոտքերը իրարից 1սմ կարճ ու երկար են, բայց բժշկական հանձնաժողովը չի տեսել խնդիր ու զորակոչել են բանակ»,-նշեց քույրը՝ ընդգծելով, որ երբայրն ի վիճակի չէ զինվորական ծառայությանը: «Ինչ զորացրվել է՝ բուժկետում է, բացի ցավազրկողից ոչինչ չեն անում, վիճակը շատ լուրջ է: Փետրվարի 8-ին՝ երդման օրը, բոլոր զինվորները ոտքով են եկել, իսկ իրեն մեքենայով են բերել»,-նշեց քույրը՝ հավելելով, որ եղբորը բանակ զորակոչել են Աշտարակի զինկոմիսարիատից:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica