Shantnews.am — ՀՀ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 2-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10009 դեպք։
- Վերջին 1 օրում հաստատված դեպքերի թիվը 517 է։
- Առողջացել է ևս 25 պացիենտ, ընդհանուր՝ 3427։
- Փաստացի բուժում է ստանում 6368 մարդ։
- Ընդհանուր կատարվել է 59917 թեստավորում։
Մահվան դեպքերի թիվն ավելացել է 19-ով՝ հասնելով 158-ի։ Մինչ օրս գրանցվել է այլ պատճառներով մահվան 56 ելք՝ նախորդ օրվա համեմատ 1-ով ավելի։