Առողջապահություն Հայաստան Քաղաքական Քրեական

Ռոբերտ Քոչարյանը վիրահատության կարիք ունի

Factor.am — ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը վիրահատության անհրաժեշտություն ունի: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը:

Թե ինչի հետ է կապված վիրահատությունը, արդյոք լուրջ առողջական խնդիր ունի՝ պարոն Քոչարյանը, Չարչյանը չմեկնաբանեց՝ հղում անելով անձնական տվյալներին ու բժշկական գաղտնիքին։

Նա ասաց, որ նախքան վիրահատությունը Քոչարյանը կոնսերվատիվ բուժումը կշարունակվի, իսկ թե քանի օր նա կմնա հիվանդանոցում՝ դեռևս հայտնի չէ։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։

Հավելենք նաև, որ երկար ընդմիջումից հետո Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը նշանակվել է մայիսի 7-ին, արդյոք այն կկայանա, եթե Ռոբերտ Քոչարյանը վիրահատության ենթարկվի՝ հայտնի չէ։

Լիլիթ Շաբոյան

Հրայր Թովմասյանը խնդրել է իր փաստաբաններին պատրաստել հայցադիմում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

enzuza

«Ճնշեց, համոզեց»․ Արփինե Հովհաննիսյանը նշանվել է (ֆոտո)

enzuza

Սոնա Աղեկյանը, որը պդնում էր թե կորոնավիրուս չկա՝ վարակվել է կորոնավիրուսով

enzuza