Panarmenian.net-ը հայտնում է, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին բերման են ենթարկել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը։

Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին: Գնում եմ այնտեղ՝ Նալբանդյան 130։
Ինչպես տեղեկացնում է Aysor.am-ը՝ Ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Էդգար Ջանոյանին հղումով, Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով։
2019-ի դեկտեմբերին ոստիկանությունը խուզարկել էր Հայրապետյանի տունը: Նա ասել էր, թե խուզարկությունը կապված է իր՝ ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակ իրականացված շինաշխատանքների հետ, իսկ շտապողականությունը պայմանավորված է դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններով։ Հայրապետյանը նաև հավելել էր, որ մտադիր չէ հեռանալ երկրից և չի վախենում ձերբակալությունից։