Առողջապահություն Ռուսաստան

Ռուսաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով և ինքնամեկուսացել

Lurer.com — ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակվել է COVID-19-ով և ինքնամեկուսացել: Այս մասին նա տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է «Россия-24»-ը:

Միշուտինը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է առաջարկել առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին: Պուտինը դրական պատասխան է տվել է առաջարկությանը և խոստացել է այսօր ստորագրել հրամանը:

Նշենք, որ այսօր Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը։ 

Նախորդ մեկ օրում 7099 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուս․ սա ամենամեծ թիվն է՝ երկրում հիվանդության բռնկումից ի վեր։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 106 498-ի:

Երևանը՝ արտակարգ դրության օրերին (ֆոտոշարք)

enzuza

Արսեն Թորոսյանը ներկայացնում է կորոնավիրուսի սցենար, որը դեռ տեղի չի ունեցել (լուսանկար)

enzuza

Կորոնավիրուսից 1 մարդ մահացել է, ունենք վարակման 11 նոր դեպք. Փաշինյան

enzuza