Լեռնային Ղարաբաղ Հայաստան Պատերազմ

Սարգիս Թոմբուլյանը զինադադարից ժամեր առաջ է զոհվել (ռեպորտաժ)

Iravaban.net — «Շատ էր սիում իմ ու տատիկի պատրաստած թխվածքաբլիթներն ու գաթաները, սեպտեմբերի 26-ին պատրաստեցինք, որ 27-ին ուղարկենք, բայց առավոտյան զանգահարեց ասաց, որ ոչինչ չուղարկենք, զորամասում չի լինի, գնում են դիրքեր»,- պատմում է Սարգիս Թոմբուլյանի մայրը՝ Անահիտ Սահակյանը: Սարգիսը բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարի 31-ին: Մեկ տարի մայրը որդուն չէր տեսել, վերջին անգամ անցած տարի դեկտեմբերի 10-ին էր տեսել:

«15 տարեկանից նկատեցի, որ սկսել է կարդալ, հատկապես կարդում էր ռուսերեն։ Շատ գրքեր եմ ուղարկել բանակ, կարդում էր, նորից հետ ուղարկում։ Ամեն առավոտ, աշխատանքի գնալուց առաջ իրեն համբուրում էի, արթնանում էր զանգում հարցնում էր համբուրել եմ իրեն, թե ոչ, հետո սկսեցի շրթներկ քսել, նոր համբուրել, որ հավատար»,- պատմում մայրը։

Սարգիս Թոմբուլյանը մահացել է նոյեմբերի 9-ին զինադադարից ժամեր առաջ՝ Մարտունու Կարմիր շուկայի տարածքում։

Հայաստանում կորոնավիրուսից 27-ամյա աղջիկ է մահացել. ԱՆ խոսնակ

enzuza

Պարետն առաջարկել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը՝ սահմանափակումների պահպանմամբ

enzuza

ՀՀ-ում վարակման դեպքերի նոր ռեկորդ է՝ 180 դեպք մեկ օրում

enzuza