Հասարակություն Պատահարներ

Գիշերը ծեծել են Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային և նրա ծնողներին

Factor.am — Երեկ գիշերը ծեծի են ենթարկվել փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատները՝ դուստրը, փեսան, նրա ծնողները և քույրը։ Դեպքի մասին Factor.am-ին պատմեց Սեդա Սաֆարյանի եղբայրը՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Նա ասաց, որ դիմել են Ոստիկանություն և կարծում են, որ սա բացահայտելը «խաղուպար է»․

«Երեկ գիշերը Մուշ Թաղամասում 5-6 հոգի բարձրաձայն հայհոյել են, փեսան էլ դուրս է եկել և փորձել պարզաբանում ստանալ, թե ինչ է կատարվում, ինչու են հայհոյում, մարդիկ կան, կանայք են ներկա, սակայն հարձակվել են նրա վրա ու ծեծել։ Որից հետո ծեծկռտուքին են միանում տան կանայք, հարևանները, հարևանների կանայք, նրանց բոլորին հարվածում են, գցում են գետնին և թողնում հեռանում։ Ոստիկանությունում հաղորդում են ներկայացրել, որ գան, բայց պարզվում է ծեծի ենթարկվողներից մեկը, որը նախկին ոստիկան է, զանգել է Ոստիկանություն ու ասել՝ բան չկա, մի եկեք»։

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ ծեծի ենթարկվածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հիվանդանոցներում են՝ ենթարկվում են բուժզննման։

Սաֆարյանը նաև ասաց, որ ծեծի ենթարկողների շրջանակը մոտավորապես հայտնի է, և որ ոստիկանները ցանկության դեպքում այն շատ արագ կբացահայտեն։

Հիշեցնենք, որ Սեդա Սաֆարյանի հարազատներին ծեծի ենթարկելու մասին ավելի վաղ գրել էր Ա1+-ը:

Լիլիթ Շաբոյան

Ո՞րն է կանանց եւ տղամարդկանց շրջանում կորոնավիրուսից մահացության մակարդակների տարբերության պատճառը

enzuza

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 7 նոր դեպք. նոր վարակակիրները 482-ն են. ՀՀ ԱՆ

enzuza

Բիլ Գեյթս. «COVID-19-ի պատվաստանյութը պետք է առաջինը հասնի դրա կարիքն ամենից շատ ունեցող երկրներին, ոչ թե ամենից բարձր վճարողներին»

enzuza