Factor.am — Թուրքիայում կամավոր ինքնամեկուսացման ռեժիմը կշարունակվի մինչև դեկտեմբերի 31-ը: Այս մասին Twitter-ում տեղեկացրել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:
Ստամբուլ, Թուրքիա
«Մենք վճռական ենք տրամադրված՝ չզիջել մեր պայքարը մինչև դեկտեմբերի 31-ը: Նկատի ունեցեք, որ մեր նախազգուշացումները վավեր են բոլոր պայմաններում՝ առանց բացառության: Մենք հաջողությամբ կավարտենք գործընթացը: Եկեք չզիջենք այս համոզմունքը:
Եկեք կենտրոնանանք մեր պայքարի արդյունքի վրա»,- գրել է նախարարը: Նշենք, որ այսօրվանից Թուրքիայում երկօրյա պարետային ժամ է հայտարարված: Հավելենք, որ վերջին տվյալներով՝ Թուրքիայում նոր կորոնավիրուսի 47.029 վարակակիր և մահվան 1006 դեպք կա: