Դատական Քաղաքական Քրեական

Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել. ՀՔԾ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել։ Տեղեկությունը panarmenian.net-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից՝ հայտնելով, որ պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալների գույքի վրա կալանք է դրվել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով։

ՀՔԾ-ից հաղորդեցին, որ պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալների գույքի վրա կալանք է դրվել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով։

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ դիզվառելիքի քրեական գործով մեղադրյալ են Սերժ Սարգսյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ Ըստ այդմ՝ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա ևս ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով կալանք է դրվել։

Սերժ Սարգսյանը մեղադրվում է դիզվառելիքի գործով շուրջ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Նախկին նախագահի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Արփի, ի՞նչ կասես կոմունալ ճգնաժամի մասին. Նիկոլ Փաշինյան

enzuza

«Գեներալ Սուլեյմանիի ձեռքերը արյան մեջ էին, նրան վաղուց էր պետք չեզոքացնել»․ Թրամփ

enzuza

«Ինձ հանգիստ թողեք, հա՞, կգա ժամանակը՝ կխոսեմ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

enzuza