ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խմակցույթան անդամ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ «Մենք համարում ենք, որ Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ իրականացվող այս գործընթացը ոտքից գլուխ կեղծիք է, ֆարս է, հակասահմանադրական է, հակաօրինական է»։
«Որպես ԱԺ նախկին փոխնախագահ նշեմ, որ սա հակասում է նաև ԱԺ կանոնակարգ օրենքին․ սա կեղծիք է, ուստի մենք չենք պատրաստվում մաս կազմենք այս կեղծիքին»։
«Փաշինյանը եկել է իշխանության, և հարյուր հազարավոր քաղաքացիներ ցանկացել են փոփոխություններ ոչ թե նրա համար, որ Հրայր Թովմասյանը լինի կամ չլինի, ես լինեմ կամ չլինեմ, այլ որպեսզի իրենց կյանքը լավանա։ Իսկ Փաշինյանը այսօր խնդիրները լուծելու փոխարեն փորձում է պերմանենտ հեղափոխությունների դաշտ մտնել, որը մեզ համար ընդունելի չէ»։
«Հետևաբար մենք չենք լինելու ոչ «Այո»-ի մաս, ոչ «Ոչ»-ի մաս»։