Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Աշխարհում Առողջապահություն Կենդանիներ Հասարակություն Չինաստան

Չինաստանում շան ու կատվի միս ուտելն արգելվեց. Reuters

Auroranews.am — Չինաստանը պաշտոնապես դադարել է շներին համարել ուտելի կենդանիներ: Նման կարգադրություն է արել Գյուղատնտեսության նախարարությունը: Այդ որոշման վրա ազդել է երկրում կորոնավիրուսի բռնկումը, գրում է Reuters-ը: 

Գերատեսչությունը հրապարակել է  ընտանի կենդանիների թարմացված ցուցակը: Դրանում ներառված են խոշոր եղջերավոր կենդանիները, խոզերը, թռչյունները, ուղտերը: 

Արգելքը կգործի մայիսի 1-ից։ Նշվում է, որ նախկինում շան ու կատվի միս ուտելու արգելքը երկրի ամբողջ տարածքում չէր գործում։ 

Օրինակ, Հոնկոնգում շներին ու կատուներին սննդում օգտագործելու համար մորթելը պատժվում է մինչև 6 ամիս բանտարկությամբ, նախատեսվում է նաև տուգանք՝ 640 դոլարի չափով։

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica