Արգենտինայում 9 ժամ, 50 լիտր յուղ և հատուկ ախտահանող միջոցներով լի 3 վաննա է անհրաժեշտ եղել կամավորներին, հրշեջներին և կենդանասերներին՝ որպեսզի փրկեն շանը, որը ընկել էր ձյութով լի փոսի մեջ:
Թե ինչպես է շունը հայտնվել փոսի մեջ՝ պարզ չէ․ ականատեսների խոսքով՝ կենդանին նույնիսկ չի կարողացել հաչալ։ Շան մարմնի գրեթե 100%-ը ծածկված է եղել սև կպչուն խառնուրդով: Նրան գտել են երեխաները, որոնց անհանգստացրել էր այլ շների երկար տևած հաչոցը․ մոտեցել էին շներին և ականատես եղել սարսափելի տեսարանի։ Երեխաները տեղյակ են պահել իրենց ծնողներին, րոպեներ անց ծնողներին միացել են նաև կամավորներն ու կենդանասերները:
Փրկված շանը կոչվել են Ալոե: Նա արդեն տեր ունի։









