Առողջապահություն Հասարակություն Մշակույթ և արվեստ

Հայաստանում կորոնավիրուսից մահացել է երգիչ Սարգիս Շիբոյանը

News.am — Կորոնավիրուսից Հայաստանում 19-րդ մահացածը երգիչ Սարգիս Շիբոյանն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 19-ի: Վերջին մահացողը 58-ամյա տղամարդ է, ով ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:

ՀՀ ԱՆ-ից նաև հայտնել էին, որ ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:

Սարգիս Շիբոյանը Bard ակումբի անդամ էր, հեղինակային երգի կատարող, երգահան։ Նա 58 տարեկան էր։ Նրա մահվան լուրը  անակնկալի է բերել  նրա ընկերներին ու հեղինակային երգը սիրողներին։

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 7 նոր դեպք. նոր վարակակիրները 482-ն են. ՀՀ ԱՆ

enzuza

ՀՀ վարչապետին բողոքած տղամարդը հրաժարվել է հաղորդում տալուց

enzuza

Ռեկորդային ցուցանիշ․ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 517 նոր դեպք. մահվան նոր դեպքերը 19-ն են. ՀՀ ԱՆ

enzuza