Առողջապահություն Գիտություն

Ծխելու դեպքում կորոնավիրուսից մահվան հավանականությունը մեծանում է 14 անգամ․ Medical Xpress

Shantnews.am — Չինաստանում կորոնավիրուսով վարակված պացիենտների ուսումնասիրության արդյունքում գիտական խումբը պարզել է, որ ծխելը խիստ մեծացնում է վարակակիրների մահվան հավանականությունը։ Գիտնականների եզրակցությունը հրապարակվել է Medical Xpress կայքում։

Ծխողների դեպքում մահվան հավանականությունը, ըստ գիտնականների, մեծանում է 14 անգամ։ Անվտանգ չէ նաև պասիվ ծխելը, երբ մարդը ինքը ծխող չէ, սակայն շնչում է այլ ծխողների արձակած ծուխը։ Այդ դեպքում ևս մի քանի անգամ մեծանում է վիրուսով վարակվելու դեպքում մահվան հավանականությունը։

Քանի որ COVID-19-ը հիմնականում խոցում է թոքերը, ապա այն ամենը, ինչը կարող է թուլացնել շնչառական համակարգը, մեծացնում է բարդացումների հավանականությունը։
Մեթյու Ստելիգա

Նա մանրամասնել է, որ ծխելը նեղացնում է շնչառական ուղիներն ու խոչընդոտում է շնչառության միջոցով վիրուսի դուրս գալը օրգանիզմից։ Արդյունքում այն մնում և բարդացնում է հիվանդության ընթացքը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս մարդկանց թողնել ծխելը, քանի որ դա նրանց ավելի խոցելի է դարձնում COVID-19 վարակի դեմ:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 2 չինացի է փորձաքննության ենթարկվել. ժխտվել է կորոնավիրուսի առկայությունը. ՀՀ առողջապահության նախարարություն

enzuza

Պարետային ժամ՝ Թբիլիսիում. քաղաքը մաքրվում ու ախտահանվում է

enzuza

Այս տեմպի դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշներին․ Փաշինյան

enzuza