Հայաստան Ոստիկանություն

500 հազար դրամով վաճառել էր մեկամյա որդուն․ Մասիսի ոստիկանների բացահայտումը (Տեսանյութ)

Police.am — Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ ամիսներ առաջ Մասիս քաղաքի մի բնակչուհի վաճառել է իր մեկ տարեկան որդուն: Օգոստոսի 14-ին քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ միջոցառումներով ստուգվեց ստացված տեղեկությունների իսկությունը, և 35-ամյա կինը բաժին հրավիրվեց:

Պարզվեց, որդուն 500 հազար դրամով վաճառելու նպատակով, Երևանի Նուբարաշեն համայնքում բնակվող ամուսինների հետ համաձայնության է եկել, մայիսի 5-ին գնացել են Մասիսի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին, երևանաբնակ տղամարդը ճանաչել է երեխայի հայրությունը, վերցրել են նոր ծննդյան վկայական: Օրեր անց տղայի կենսաբանական մայրը պայմանավորված 500.000 դրամից ստացել է 200 հազարը, ավելի ուշ ամուսինները նրան ևս 100.000 դրամ են վճարել և այդքանով սահմանափակվել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Ռեկորդային ցուցանիշ․ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 517 նոր դեպք. մահվան նոր դեպքերը 19-ն են. ՀՀ ԱՆ

enzuza

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 442-ով, գրանցվել է մահվան 15 դեպք

enzuza

Ռոբերտ Քոչարյանը վիրահատության կարիք ունի

enzuza