Տիգրան Ավինյանը հայտարարություն է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.
- Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության, այն է՝ մոլեր՝ բացառությամբ այնտեղ գործող սուպերմարկետների,
- Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն,
- Կինոֆիլմերի ցուցադրում,
- Խաղատներ,
- Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ:
Պարետատունը բոլոր ջանքերը գործադրում է մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, հայ ազգի ուժերը մոբիլիզացնելու և բոլորիս առջև ծառացած մարտահարվերը հաղթահարելու համար։
https://www.gov.am/files/docs/3961.pdf