Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Աշխարհում Առողջապահություն Ռուսաստան

Մոսկվայում վաղվանից սահմանվում է ինքնամեկուսացման ռեժիմ (բոլոր բնակիչների համար)

News.am — Վաղվանից սկսած ինքնամեկուսացման տնային ռեժիմ է սահմանվում Մոսկվայի բոլոր բնակիչների համար անկախ տարիքից, հաղորդվում է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կայքում։

Հայտարարության մեջ նշվում է, որ բնակարանից հեռանալ թույլատրվում է միայն հետեւյալ դեպքերում․

  • շտապ բուժօգնության համար դիմելու կամ կյանքին ու առողջության նկատմամբ այլ ուղիղ սպառնալիքի դեպքում;
  • աշխատանքի մեկնելու դեպքում, եթե դուք պարտադիր պետք է աշխատանքի գնաք;
  • մոտակա գործող խանութում կամ դեղատանը առեւտուր անելու համար;
  • ընտանի կենդանիների զբոսանքն ապահովելու համար բնակությամբ վայրից մինչեւ 100 մետր հեռավորության վրա;
  • կենցաղային աղբը թափելու անհրաժեշտության դեպքում։

Իսկ առաջիկա օրերին՝ տեխնիկական եւ կազմակերպչական միջոցառումներ անցկացնելուց հետո, հնարավոր կլինի տնից դուրս գալ միայն Մոսկվայի ղեկավարության կողմից հաստատված կարգով տրամադրվա հատուկ անցաթղթի առկայության դեպքում։

Բացի այդ, առաջիկա շաբաթվա ընթացքում կմշակվի տնային ռեժիմի եւ քաղաքացիների տեղաշարժի սահմանված կանոնները պահպանելու նկատմամբ վերահսկողության խելացի համակարգը։

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica