Իրավունք Կրթություն Օրենքներ

Այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում նշված պահանջներին, այլևս չեն կարող շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը․ օրենք

Iravaban.net — «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է, որ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:

Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող էին շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները:

Նախկինում այն ուսուցիչները, որոնք չէին համապատասխանում նշված պահանջներին, իրենց մասնագիտական գործունեությունը կարող էին շարունակել մինչև 2023 թվականը, եթե մինչև այդ չեն ապահովել ուսուցչին ներկայացվող պահանջները:

Հանրային բաց և փակ տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքի չափերը կավելանան

enzuza

ՔԿՀ-ներում թեստավորվել է 42 անձ․ պատժից ազատվել է 18 դատապարտյալ, կալանքից 40 անձ․ ԱՆ

enzuza

ԱԺ-ն վավերացրեց սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության կոնվենցիան

enzuza