ԱԻՆ Հայաստան Պատահարներ

Սարսափելի դեպք Երևանում. հայրը երեխաներին նետել է 9–րդ հարկից, ապա ինքը նետվել

Armeniasputnik.am — Երևանում տղամարդն իր 8 և 5 տարեկան երեխաներին նետել է շենքի 9–րդ հարկի պատուհանից, ապա ինքը նետվել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, մայիսի 5-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Shamshyan.com-ի տեղեկություններով` դեպքի վայր հասած ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի դիերը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ պատմել են, որ հայրը երեխաների հետ բնակվում էր 92 շենքի 9-րդ հարկում, նա ամուսնալուծված էր։ Ըստ նրանց տեղեկությունների՝ հայրը երեխաներին գցել է պատուհանից, իսկ հետո իրեն է նետել:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

«Հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք»․ Արսեն Թորոսյան

enzuza

Կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 359-ով. կա մահվան 5 դեպք

enzuza

Կորոնավիրուսի վարակման 28 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը 881 է. ՀՀ ԱՆ

enzuza