Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Աշխարհում Թուրքիա Պատահարներ

Ահաբեկչություն՝ Թուրքիայում․ Իսկենդերուն քաղաքում պայթյուն է եղել

Panarmenian.net — Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում հոկտեմբերի 26-ի ուշ երեկոյան պայթյուն է որոտացել երկու ահաբեկչին հետապնդելու ժամանակ, հայտնել է Թուրքիայի Հաթայի նահանգի ղեկավար Ռահմի Դողանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ ահաբեկիչներից մեկը վնասազերծվել է, զոհեր չկան։ Նահանգի ղեկավարը հայտնել է, որ գործողությունը շարունակվում է։

Ըստ թուրքական աղբյուրների, սակայն, պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 23-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին և օտարերկրացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչական հարձակման հավանական վտանգի մասին: Նման զգուշացում արվել էր նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից՝ այդ երկրում գտնվող ամերիկացիների ու օտարերկրացիների համար։


Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica