Աշխարհում Կրոն Հայաստան Հասարակություն

Հայաստանի անկախության օրվա առթիվ Ռիոյում Քրիստոսի արձանին լուսապատկերներով հայերեն այբուբենն է ցուցադրվել

Panarmenian.net — Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկչի հանրահայտ արձանը Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի լույս 21-ի գիշերը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով, տեղեկացնում է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատունը։

Արձանի վրա լուսապատկերներով ցուցադրվել են նաև հայոց այբուբենի տառերը։

«Այս հիասքանչ լուսային և ձայնային շոուով բարեկամ Բրազիլիան հարգանքի տուրք է մատուցում Հայաստանի անկախությանը»,- ասված է գրառման մեջ։

Վրաստանում Հայաստանի անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնով։ ՀՀ անկախությունը օրը նշվում է սեպտեմբերի 21-ին. 1991 թվականի հենց այդ օրը հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն:

????

????❤???? The famous statue of Crist the Redeemer in Rio de Janeiro has been painted with the colors of the Armenian flag ?? on the occasion of the 29th anniversary of the independence of Armenia. By this magnificent light and sound show on the Christ the Redeemer friendly Brazil pays homage to Armenia's independence! ????

Опубліковано Embaixada do Brasil em Ierevan Неділя, 20 вересня 2020 р.

Գիտնականները պարզել են, թե որ ջերմաստիճանում է կորոնավիրուսը ոչնչանում

enzuza

Հետևյալ թաղամասում ևս արձանագրվել են կորոնավիրուսային հիվանդության դեպքեր․ Արսեն Թորոսյան

enzuza

«Ինձ հանգիստ թողեք, հա՞, կգա ժամանակը՝ կխոսեմ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

enzuza