Իրան Հայաստան Քաղաքական

Իրանի հետ սահմանը ժամանակավորապես կփակվի․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։

«Սիրելի հայրենակիցներ,

Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։

Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։

Տեղեկացնում եմ նաև, որ վաղը առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։ Այս հանձնաժողովը, ի դեպ, գործում է հունվարի 31-ից։

Ամեն դեպքում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա: Նման գործողությունները բոլոր դեպքերում վնասակար են։»

Երևանը՝ արտակարգ դրության օրերին (ֆոտոշարք)

enzuza

Երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին առաջարկը Կառավարությունն ուղարկեց ԱԺ․ քիչ անց ԱԺ–ն արտահերթ նիստ կգումարի

enzuza

Կորոնավիրուսի 52 դեպք է արձանագրվել․ Փաշինյան

enzuza