Telegram ալիքներից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է երեխան ավելի քան 1րոպե կախված մնում պատշգամբից և փորձում հետ բարձրանալ: Ինչ-որ պահի նա բաց է թողնում ձեռքերը ու վայր ընկնում:
Բարդ է ասել` ինչու է երեխան պատշգամբում հայտնվել, և ուր էին նրա ծնողները: Բարեբախտաբար հարևանները և անցորդները տեղում էին, և սավաններով սպասում էին, մինչև երեխան ընկնի:
Երեխայի բախտը բերել է, նրա հետ ամեն ինչ կարգին է և առողջությանը վտանգ չի սպառնում: