Դատական Իտալիա Հայաստան Քաղաքական

Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ դատարանը վերացրեց. պաշտպան

Հայկական Ժամանակ — Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ դատարանը վերացրեց:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջով հայտնում է Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Դատարանից էլ «Հետքին» տեղեկացրել են, որ Մինասյանին կալանավորելու որոշումը բեկանվել է, եւ գործն ուղարկվելու է Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության

Պաշտպան Միհրան Պողոսյանի գրառումը՝ ստորեւ.

«Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։ Այն մասին, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի ակտը ծայրահեղ ապօրինի էր, խոսել ենք բազմիցս։ Ցանկացած փաստաբանի, դատախազի և քննիչի հարցրեք Սերգեյ Մարաբյանի և Արտուշ Գաբրիելյանի տարբերության մասին և կհասկանաք նշված երկու դատական ակտերի տարբերությունը թե՛ օրինականության, թե՛ արդարացիության առումով։ Անվիճելի է, որ երկրի քաղաքական իշխանությունները չեն համակերպվի այս վիճակի հետ և օրերի ընթացքում Միքայել Մինասյանին կառաջադրեն մեկ այլ, բայց նույնքան անհիմն և ապօրինի մեղադրանք՝ դատարան ներկայացնելով Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություն։

Հ.Գ. Փորձեք այնպիսի «մեղադրանք» կարել, որ վաղը ձեզ դատարանում պաշտպանելու համար իմ հարգելի գործընկեր փաստաբանները չամաչեն»,- գրել է պաշտպանը:

Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը կայացվել էր մայիսի 6-ին: Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է եւ մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:

Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է

enzuza

Ես ռուս եմ, եկել էի Հայաստան՝ ուսման համար, չեմ կարողանում հետ գնալ

enzuza

Ինչպիսին կլինեին հին և նոր քաղաքական գործիչները, եթե լինեին կլասիցիստական դարաշրջանում

enzuza