Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Հայաստան Քաղաքական Քրեական

Դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանի բողոքը

Հայկական Ժամանակ — Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը չի վերացվի:

Վերաքննիչ քրեական դատարանն այսօրվա որոշմամբ մերժել է Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու հարցով նրա պաշտպանի բողոքը:

Այս մասին «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան՝ ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ մինչ բուն գործի քննությունը Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոք էր ներկայացրել հսկող դատախազին, որն այն մերժել էր անհիմն լինելու պատճառաբանությամբ: Այդ որոշումը պաշտպանները բողոքարկել էին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, որը եւս փետրվարի 26-ի որոշմամբ մերժել էր բողոքը: Դատարանի այդ որոշման դեմ էլ տարվել էր վերաքննիչ բողոք:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ վատնման եղանակով մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար: Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica