Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Աշխարհում Առողջապահություն Գյուղատնտեսություն Եվրոպական միություն Հայաստան Ֆինանսներ

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի ազդեցությունը մեղմելու նպատակով

Hetq.am — ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը տեղեկացնում է, որ Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով:

Աջակցությունը կտրամադրվի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA)» ծրագրի բյուջեի շրջանակներում։

Այդ մասին հայտարարվել է EU-GAIA ծրագրի Խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստում, որի ընթացքում հաստատվեց COVID-19 պանդեմիայի բռնկման համատեքստում ֆերմերներին և արտադրողներին աջակցելու անհապաղ միջոցառումների ծրագիրը:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի` առաջարկվող գործողությունները համահունչ են ճգնաժամային իրավիճակում ՀՀ կառավարության` Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նպատակներին. այն է՝ դարձնել Հայաստանի գյուղատնտեսությունն առավել արդյունավետ և կայուն կանաչ տնտեսության զարգացման համատեքստում:

Ծրագրով առաջարկվող հատուկ գործողությունները ներառում են երկանիվ տրակտորների և տնկիների տրամադրում, Կառավարության աշխատակազմի կարողությունների զարգացում, գյուղատնտեսական փոքր սարքավորումների և գործիքների տրամադրում, հետ-բերքահավաքում ներգրավված դերակատարներին աջակցություն, Էկոնոմիկայի նախարարության աջակցության ծրագրերի մասին բուկլետների հրատարակում, արտադրության ընթացքում վիրուսի անվտանգության կանոնների մասին իրազեկում, տեխնիկական աջակցություն (հեռավար մասնագետների խորհրդատվություն և բիզնես մոդելների մշակում) Կառավարության կողմից պոտենցիալ ֆինանսական օժանդակություն ստացող արտադրողներին, հատկապես անապահով խավերին:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica