Աշխարհում Առողջապահություն Եվրոպական միություն

Եվրամիությունը հաստատում է կորոնավիրուսը բուժող դեղամիջոցը

Հայկական Ժամանակ — Եվրամիության դեղորայքի վերահսկողության գործակալության ղեկավար Գիդո Ռասին ասել է, որ ամերիկյան «Գիլիըդս» ընկերությունը ստացել է «Ռեմդեսիվիր» դեղը որպես COVID-19 բուժող միջոց կիրառելու նախնական արտոնագիր:

«Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը (EMA) արդեն իսկ խորհուրդ է տվել օգտագործել «Ռեմդեսիվիր»-ը՝ թույլ տալով դեղամիջոցը տրամադրել հիվանդներին նախքան դրա լիովին հաստատումը:

ԵՄ օրենսդրությունը թույլ է տալիս դեղամիջոցը վաճառել մեկ տարով դաշինքի տարածքում նախքան անհրաժեշտ բոլոր տվյալների հրապարակումը դրա արդյունավետության և կողմնային ազդեցությունների վերաբերյալ:

Բացի «Ռեմդեսիվիր»-ից, Ռասին նշել է, որ COVID-19-ը բուժող այլ միջոցներից են մոնոկլոնային հակամարմինների վրա հիմնված դեղամիջոցները, որոնք կարող են արգելափակել նոր կորոնավիրուսը:

Վիրուսի բռնկումից հետո աշխարհի մի շարք երկրներում մեծ հետաքրքրություն առաջացավ «Ռեմդեսիվիր»-ի միջոցի նկատմամբ, քանի որ ներկայումս չկան հաստատված այլ բուժումներ կամ պատվաստանյութեր COVID-19-ի դեմ:

Մենք մնացինք աշխատելու հանուն ձեզ, դուք մնացեք տանը հանուն մեզ․ բժիշկների կոչը

enzuza

Ռեկորդային ցուցանիշ․ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 517 նոր դեպք. մահվան նոր դեպքերը 19-ն են. ՀՀ ԱՆ

enzuza

Միլանից Երևան եկած մեկ ուղևոր հոսպիտալացվել է

enzuza