Քաղաքական Քրեական

Էկոնոմիկայի նախարարության բաժնի պետը ներգրավվել է ադամանդների մաքսանենգության գործում. նա ձերբակալվել է

Panarmenian.net — էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետը թաքցրել է Արաբական Միացյալ Էմիրություններից ՀՀ նեկրվող ադամանդների իրական արժեքը՝ 440 մլն դրամի դիմաց ներկայացնելով 72 մլն դրամի մաքսային արժեք, փոխանցում են Ազգային անվտանգության ծառայությունից։ Բաժնի պետը ձերբակալվել է։

«ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերության անվամբ Արաբական Միացյալ Էմիրություններից «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ՀՀ է ներմուծվել և հայտարարագրվել է $148,535 հաշիվ ապրանքագրային արժեքով 1776.84 մետր կարատ քաշով մշակված ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 72 մլն դրամից ավելի, այնինչ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ընկերության կողմից հայտարարագրով ՀՀ ներմուծված և փորձագետի կողմից 2020-ի նոյեմբերի 18-ի թվականի դրությամբ հետազոտված ադամանդների շուկայական արժեքն ավելին է, քան 420 մլն դրամը, որի արդյունքում պետությանը պակաս է հաշվարկվել և վճարվել առանձապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարներ»,- հայտնում են ԱԱԾ-ից։

Քրգործի նախաքննությամբ պարզվել է, որ վարչության պետը թաքցրել է նեկրվող ադամանդների իրական արժեքը, նախարարության խորհրդատուին հանձնարարել կազմել պետական վերահսկողության կեղծ ակտ՝ խոշոր կաշառք ստանալու դիմաց։

Էկոնոմիկայի նախարարի իրավախորհրդատուն տվել է խոստովանական ցուցմունքներ:

Հունվարի 26-ին վարչության պետը ձերբակալվել է: Նույն օրը բերման են ենթարկվել նաև տնտեսվարող ընկերության փաստացի սեփականատերերը, ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվող կամ դրա հետ առնչություն ունեցող մոտ տասնյակ անձինք:

«ՀՀ վարչապետն իրավունք չունի շփոթված կեցվածքով ներկայանալ միջազգային բաց քննարկմանը»․ ՊՆ նախարարի նախկին տեղակալ

enzuza

Բացառիկ կադրեր Գավառում տեղի ունեցած ողբերգական սպանություններից

enzuza

Սերժ Սարգսյանի պարը՝ ՀՀԿ-ի հավաքույթին (տեսանյութ)

enzuza