Բանակ Հասարակություն Քաղաքական

«Զինվորների մահերի համար բոլոր ուժային կառույցների ղեկավարները պետք է պատասխան տան»․ Մարինա Պողոսյան

Արդյո՞ք Հայաստանում կան «էլիտար զորամասեր»

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանն ասում է՝ «Հայաստանում, իհարկե, կան «էլիտար զորամասեր»։ Բացի արտոնյալ զինվորներից ու արտոնյալ զորամասերից կարծում եմ, որ Հայաստանում կան լիքը արտոնյալ պաշտոնյաներ, որոնք բանակ էդպես էլ չծառայեցին։

Մեկը ողնաշարի հետ խնդիր ուներ՝ թենիս էր խաղում, մեկը չգիտեմ ինչի հետ խնդիր ուներ՝ շատ լավ լողում ա, էն մյուսը եսիմ ինչի հետ խնդիր ուներ՝ որս ա անում սարերում։ Էս մարդիկ, եթե հիվանդոտ են, և իրանք պիտանի չէին զինծառայության՝ արդյո՞ք էս մարդիկ պիտանի են երկրին ծառայելուն»։

Մեր դատախազական համակարգը ընդհանրապես գոյություն չունի

«Սա մեր համար նորություն չէ։ Մենք բազմիցս բարձրացրել ենք էս հարցը․ ամեն օրը գալիս է ապացուցելու, որ իրենք գոյություն չունեն, որովհետև 14 հոզ՝ 45 օրվա մեջ․․․ հասկանո՞ւմ եք, նույնիսկ Սիրիայում 7 զոհ է եղել այս ժամանակահատվածում։ Որտևէ դեպքով մենք չունեցանք մեղավոր։

Ես ընդհանրապես բանակում մեղավորներ չեմ տեսել․ սկսած սևազգեստ մայրերից, որոնց Սերժ Սարգսյանի ռեժիմի ժամանակ քարշ էին տալիս փողոցով։ Ես չտեսա, որ դրա համար որևէ մեկը դատապարտվի, պատժվի։ Մենք պարտական ենք ցանկացած մոր, ով զինվոր է ծնում։ Ամեն երեխայի կյանք դա մի աշխարհ է»։

Մեր զինվորը մեր պաշտպանության կարինքն ունի

«Զինվորի թիկունքը, մեջքը բաց ա, և սա նոր չի։ Որևէ մեկը կարողանալո՞ւ ա մեր զինվոր բալեքին հետ բերի։ Ես ահավոր ազդված եմ, որովհետև զինվորն էր մեզ պաշտպանում, բայց էսօր պարզվում ա, որ զինվորը մեր պաշտպանության կարինքն ունի։ Այս ամբողջ խայտառակ պատմությունը նոր չի․ սկսենք սևազգեստ մայրերից, գնանք Ապրիլյան պատերազմին։ Ապրիլյան պատերազմի համար որևէ մեկը պատասխանատվություն չկրեց․ էս նույն մարդիկ էսօր ուժային կառույցներում են, իրավապահ համակարգ են ղեկավարում»։

Կորոնավիրուսից 2 պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է

enzuza

Օրվա լուքը․ Նաիրա Զոհրաբյանի ամանորյա ֆոտոշարքը

enzuza

Երևանում 20-ամյա աղջիկը 7-րդ հարկից ընկել և հայտնվել է հարևանի լվացքի պարանին (ֆոտոշարք)

enzuza