Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Առողջապահություն Հայաստան Հասարակություն

Ապրիլի 2-ից ի վեր ՀՀ-ում վարակման ամենաբարձր ցուցանիշն է․ Փողոցները դատարկ չեն մնում

Panarmenian.net — Ապրիլի 21-ին Հայաստանում կորոնավիրուսի հաստաված դեպքերի թիվն ավելացել է ևս 62-ով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ապրիլի 2-ից ի վեր։ Երկրում հաստատված վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 1401-ի։

Հայաստանում վերջին օրերին մեղմվել են կորոնավիրուսի հետևանքով և Պարետի որոշմամբ առկա սահամնափակումները, որոշ ոլորտներում աշխատանքը կրկին մեկնարկել է։

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և պատասխանատու այլ անձանց հորդորներին՝ մայրաքաղաքի փողոցները կրկին մարդաշատ են, մարզերում՝ ևս, քաղաքացիների մի ստվար զանգված անտեսում է տանը մնալու հորդորները։

Կորոնավիրուսով վարակման ինկուբացիոն միջին ժամկետը մոտ 5 օր է, վիրուսը տևում է 14 օր՝ առանձին որոշ դեպքեր չհաշված։

Yandex-ի տվյալներով` կարանտինի պահպանման ցուցիչը ՀՀ-ում ապրիլի 21-ի դրությամբ 3․2 է (առավելագույն միավորը՝ 5)։ Համեմատության համար՝ Բաքվում այդ ցուցանիշը 3․7 է, Թբիլիսիում՝ 4․6։

Վրաստանի ԱՆ պաշտոնական տվյալներով՝ երկրում վիրուսի հաստատված դեպքերը 408-ն են, մահացել է 4 հոգի, իսկ Ադրբեջանում 1436 հաստատված դեպք կա, մահացել է 19 մարդ։

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica