Առողջապահություն Հասարակություն

Կորոնավիրուսից մահացած կնոջն ամուսինն արգելել էր թեստ հանձնել

Panarmenian.net — Գյումրիում կորոնավիրուսից մահացած 66-ամյա կինը 2 անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել։ Հիվանդանոց տեղափոխվելուց հետո առաջին հանձնած թեստի պատասխանը դրական է եղել, սակայն դրանից առաջ ամուսինն արգելել էր նրան թեստավորել, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Կարմիր խաչ» պոլիկլինիկայի բժշկուհի Անահիտ Սանդրոսյանի խոսքով՝ պոլիկլինիկայի բժիշկներին չի հաջողվել համոզել մահացածի ամուսնուն, որ թույլատրի կնոջը թեստավորել։ Սանդրոսյանն ասել է, որ վիրուսի գոյությանը չհավատալու հետևանքով կինը կյանքով է հատուցել:

«Քրոնիկ հիվանդ է եղել մահացածը, սիրտը ստենտավորած է, դիմել է պոլիկլինիկա ամսի 11-ին, զննվելուց հետո կասկածվել է թոքաբորբ, հիվանդն ուղղորդվել է ռենտգենոգրաֆիայի, թոքաբորբը հաստատվել է: Բժշկի կողմից առաջարկվել է նմուշառում, նմուշառումից ամուսինը հրաժարվել է` պատճառաբանելով, որ չեն ուզում, ընդհանրապես չեն ուզում, տանը կմնան, բուժում կստանան:

Վերցվել է հսկողության տակ, մեկուսացվել է, 3 օրերին ինքը ստացել է համապատասխան բուժում, վիճակի կտրուկ վատացման կապակցությամբ հունիսի 16-ին տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ և հիվանդը մահացել է»,- ասել է բժշկուհին:

ՀՀ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հատուկ խումբ է ձևավորվել՝ ուսումնասիրելու, թե արդյոք կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության տարածման հետ կապ ունեն օտարերկրյա հատուկ ծառայությունները կամ նրանց հետ առնչվող շրջանակներ։

Հայաստանում կորոնավիրուսից մահացել է երգիչ Սարգիս Շիբոյանը

enzuza

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 428 նոր դեպք. կա 13 մահ

enzuza

Իրավապաշտպանները համաներման առաջարկ են անում․ դատապարտյալները քնել են բակում

enzuza