Առողջապահություն Լեռնային Ղարաբաղ

Վարակակիր քաղաքացին մարտի 31-ին Ղարաբաղում մասնակցել է քվեարկությանը․ տեղեկատվական շտաբ

Civilnet.am — Ղարաբաղում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքով մեկուսացված քաղաքացին մարտի 31-ին` օրվա երկրորդ կեսին, մասնակցել է համապետական ընտրությունների քվեարկությանը:

Նա, սակայն, եղել է դիմակով, անհատական գրիչով, օգտվել է ախտահանիչ հեղուկներից, իսկ այդ պահին ջերմություն կամ որևէ այլ ախտանիշ չի ունեցել:

Այս մասին հայտնում է Ղարաբաղի տեղեկատվական շտաբը։ Ընտրատեղամասերում գտնվող քաղաքացիները, այդ թվում՝ հանձնաժողովի անդամները, եղել են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով:

«Ժամը 14:00-ի դրությամբ, նախքան վերոնշյալ քաղաքացու մասնակցությունը քվեարկությանը, գյուղում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներից 50-ն արդեն քվեարկել էին:

Օրվա երկրորդ կեսին մասնակցել է ընդամենը 20 քաղաքացի, այդ թվում՝ հետագայում մեկուսացված քաղաքացին:

Օրվա ընթացքում բոլոր քաղաքացիներն ու ընտրատեղամասում գտնվող անձինք եղել են պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով, անհատական գրչիներով՝ և օգտվել են ախտահանիչ հեղուկներից»,- ասված է հաղորդագրությունում։

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 70,000-ի

enzuza

Կորոնավիրուսից մահվան դեպքերը հասան 45-ի, նոր դեպքերը 138-ն են

enzuza

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհիներից մեկն է, Ռոմելան․․․

enzuza