Հայաստան Ռուսաստան Քաղաքական Ֆինանսներ

Կրեմլի նոր շանտաժ-պլանը․ փակել ռուսական ընկերությունների դեմ քրեական գործերը՝ գազի չթանկացման դիմաց

Factor.am — Դաշնակից պետություն համարվող, բայց Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառող Ռուսաստանը անկախությունից ի վեր գրավել է Հայաստանի ռազմավարական նշանակության կարևորագույն ոլորտները։

Գյումրիի ռազմաբազայում հիմնավոր ներկայությունից զատ   Ռուսաստանին է անցել հայկական երկաթուղին, գազամատարակարման մենաշնորհը՝ ի դեմս «Գազպրոմ Արմենիայի», Հայաստան – Իրան գազատարը։

Ռուսական են կապի երկու օպերատորներ, հայկական ծագմամբ,  բայց  ռուսական կապիտալով է աշխատում նաև ՀԷՑ-ը։Թավշյա հեղափոխությունից հետո տասնամյակներ շարունակ  անձեռնմխելի համարված ռուսական ընկերությունների դռները թակեցին հայաստանցի իրավապահները։ Խոշոր ծավալի չարաշահումներ հայտնաբերվեցին «Հարավկովկասյան երկաթուղիներում»։ Ըստ Քննչական կոմիտեի՝ հայաստանցի պաշտոնյայի լիազորությունների չարաշահման հետևանքով «Հարավկովկասյան երկաթուղիներում» կատարված ներդրումներում արձանագրվել էին ավելի քան 428 միլիոն դրամի չկատարված աշխատանքներ։

Հիշեցնենք, որ Հայկական երկաթուղին 2008 թվականից կոնցեսիոն կառավարման է հանձնված Ռուսաստանի պետական «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը, որը պետք է կատարեր շուրջ 180 միլիարդ դրամի ներդրում։ Ընդհանուր առմամբ, խոսք է գնում ռուսական ընկերությունում 104 միլիոն դոլար չարաշահման մասին։ Դեռ 2018-ի սեպտեմբերին Ռուսաստան կատարած այցի ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղիներում» չարաշահումների հարցը Նիկոլ Փաշինյանը քննարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ռուսական կոմերսանտի հարցազրույցում նա նշել էր՝ այս հարցում Հայաստանի կառավարությունն ունի ՌԴ նախագահի աջակցությունը։ Իսկ անցած տարի սեպտեմբերին Վանաձորի ասուլիսում Փաշինյանը ասել է, որ ռուսական կողմը ստուգումների ո՛չ բոլոր արդյունքների հետ է համաձայն: «Եթե հընթացս պարզվի, որ քրեական պատասխանատվության ենթակա մարդիկ կան, նրանք կենթարկվեն։ Բայց մեր նպատակն է, որ ՀՀ պետական շահերը պաշտպանվեն։

Նկատի ունենք, որ 45 կամ 48 թվականի ժանգոտած շարժակազմերը փոխարինվեն ժամանակակից շարժակազմերով, ինչը ենթադրվում էր ՀԿԵ–ի հիմնադրման ժամանակ»,- ասել է Հայաստանի վարչապետը։ Չարաշահումներ հայտնաբերվել են ռուսական մյուս ընկերությունում ևս։ 2018-ի վերջին ՊԵԿ-ը «Գազպրոմ Արմենիայում» բացահայտել էր առանձնապես խոշոր չափերի՝ միլիարդավոր դրամների հասնող հարկեր չվճարելու, բաշխման համակարգում կորուստները նվազեցնելու, ինչպես նաև ԱԳԼՃԿ-ներին մատակարարած բնական գազի ծավալները շեշտակի ավելացնելու դեպքեր։ Հայտնի է, որ գազի համաշխարհային գների անկման ֆոնին ռուսական «Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ-ին՝ շարքային սպառողների համար գազի գինը թանկացնելու հայտով։

Իր հերթին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ  դիմել է «Գազպրոմ»-ի կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ գազի գնի շուրջ բանակցություններ սկսելու համար։ Պատասխան դեռ չկա, բայց Ռուսաստանը բարձր պաշտոնական մակարդակով արդեն իսկ հասկացրել է՝ չի պատրաստվում հայաստանցիների գազը էժանացնել, քանի որ Հայաստանում ռուսական ընկերությունների դեմ դատական գործեր կան։ Այդ մասին բաց տեքստով ասաց  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Ռուսաստանը ռազմավարական դաշնակից Հայաստանի գազը չի էժանացնում։

ՀՀ տարածքում 1 ամսով արգելվում է հանրային միջոցառումների՝ այդ թվում կրոնական միջոցառումների կազմակերպումը

enzuza

Կաքավաձորում ծննդյան տարեդարձ է նշվել, որին մասնակցած տղամարդու մոտ այսօր կորոնավիրուս է հայտնաբերվել. համայնքապետ

enzuza

Մահվան թվերով ռեկորդային վատ ցուցանիշ է գրանցվել․ 5 մահ, 189 նոր հիվանդ

enzuza