Արդարադատություն Հայաստան Քաղաքական Քրեական

Իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատանն են. հնարավոր են ձերբակալություններ

News.amԻրավապահները վաղ առավոտից գտնվում են ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը:

Ըստ շրջանառվող տեղեկությունների, այս պահին բոլոր ԲՀԿ-ական պատգամավորները շտապում են Ծառուկյանի առանձնատուն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կատարվում է խուզարկություն, հնարավոր են ձերբակալություններ:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ «Կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնեին, այսինքն` իրենց խոստումները, որ տվել էին ժողովրդին, և ինչի հիման վրա իրենք իշխանություն դարձան»։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հրատապ նիստի ընթացքում հայտարարել է, որ կառավարությունն իր աշխատանքները 100 տոկոսով ձախողել է, եւ որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում նաեւ հրաժարականների տեսքով։

Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

enzuza

Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց նրան երաշխավորությամբ ազատ արձակելու որոշումը

enzuza

Կորոնավիրուսով հիվանդներից 454-ն ունեն թոքաբորբ, 63-ի վիճակը ծանր է, կան ծայրահեղ ծանր վիճակում, և արհեստական շնչառության սարքին միացված պացիենտներ

enzuza