Armeniasputnik.am — Արիանա Կաոիլիի վիճակն այժմ կայուն է, նա ունի վերջույթների կոտրվածքներ։ Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի կյանքին վտանգ չի սպառնում։

Արիանային «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են վիրաբուժական բաժանմունք, որտեղ նրան պետք է հետազոտեն վնասվածքաբանները։
Նրա գիտակցության մակարդակը կայուն է, կան ստորին վերջույթների կոտրվածներ: Հիշեցնենք, որ մարտի 14-ին Երևանում Lexus-ով վթարի էր ենթարկվել Լևոն Արոնյանի կինը։
Նա Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը։ Փրկարարները դժվարությամբ, հատուկ տեխնիկա օգտագործելով են կարողացել կնոջը ավտոմեքենայից դուրս բերել: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: