Ոստիկանություն Պատահարներ

Քաղաքապետարանը հրապարակել է 4 աղբամաններն այրելու տեսանյութը

Iravaban.net — Մայիսի 28-ին այրել էին մայրաքաղաքի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամաններն ու վնասել այդտեղ գործող սուպերմարկետի ապակիները:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ամեն աղբամանը ձեռք բերելու համար համայնքային բյուջեից շուրջ 95 հազար դրամ է ծախսվում։ Երևանի քաղաքապետարանը նաև զգուշացնում է, որ համայնքային գույքը վնասելու ամեն դեպքով դիմում է ոստիկանություն և հետևողական է, որ համայնքային գույքը վնասողները ենթարկվեն պատասխանատվության։

Ոստիկանության՝ նախօրեին տարածած հաղորդագրության համաձայն, Ոստիկանության Կենտրոնական բաժնի ու Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ միջոցառմամբ, հունիսի 1-ին, ժամը 18.30-ին, արարքը կատարելու կասկածանքով Հերացու փողոցից բերման է ենթարկվել 26-ամյա մի երիտասարդ ու տվել խոստովանական բացատրություն:

Պարզվել է, որ երիտասարդն արարքը կատարել է 23-ամյա մի աղջկա հետ, որը նույնպես տվել է խոստովանական բացատրություն:

Հրապարակում ենք նաև դեպքի տեսանյութը։

Կռվի ժամանակ գնչուն երեխային խփում է տղամարդու գլխին (տեսանյութ)

enzuza

Պայթյուն՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. փլուզվել է 12 բնակարան (ֆոտոշարք)

enzuza

Ավստրալիայի հրդեհների ժամանակ փրկված կենդանիները և նրանց պատմությունը

enzuza