Տեխնոլոգիաներ

Facebook-ը Messenger հավելվածի ավելի պարզ տարբերակ է ստեղծել

News.am — Facebook-ը ստեղծել է հաղորդագրությունների փոխանակման համար նախատեսված Messenger հավելվածի ավելի պարզ տարբերակը, որը կհայտնվի Apple ընկերության iOS հարթակի համար, հայտնում է РБК-ն։

Facebook-ում նշել են, որ ընկերությունում այն անվանում են Project LightSpeed («Լույսի արագության նախագիծ»)։ iOS հարթակում հավելվածը զրոյից են վերակառուցել, որի արդյունքում Messenger-ը դարձել է ավելի արագ, սեղմ եւ պարզ», հայտարարել են ընկերությունում։ Այն կներդնեն հաջորդ մի քանի տարվա ընթացքում։

Ընկերությունում պատմել են, որ Messenger-ի բազային կոդը 84 տոկոսով կրճատել են։ «Վերակառուցման շրջանակներում որոշ գործառույթներ ժամանակավորապես հասանելի չեն լինի, սակայն մենք աշխատում ենք, որպեսզի վերադարձնենք դրանք առաջիկայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Facebook-ի կողմից անցկացված թեսթերի համաձայն, հավելվածը երկու անգամ ավելի արագ կներբեռնվի եւ չորս անգամ ավելի փոքր կլինի իր սկզբնական չափից։ Messenger-ը 2011-ին է ինքնուրույն հավելված դարձել։

Թեստը ցույց է տվել, որ $399 արժողությամբ iPhone SE-ն ավելի արագ է աշխատում, քան $1400 արժողությամբ Galaxy S20 Ultra-ն

enzuza

Ինչպես է փոխվել Windows XP-ի հայտնի լուսանկարի վայրը տարիների ընթացքում

enzuza

Կորոնավիրուսը կարող է հեռախոսի էկրանին «ապրել» 96 ժամ

enzuza