Panarmenian.net — Կորոնավիրուսը կարող է «ապրել» նաև այնպիսի մակերևույթների վրա, որոնք, շրջապատում են մեզ, կամ որոնցից մենք օգտվում ենք, փոխանցում է QUARTZ-ը:

Իմունոլոգ Ռադրա Չանապարավարը, ով կորոնավիրուսի ուսումնասիրմամաբ է զբաղվում Թենեսիի համալսարանում, նշել է, որ սովորական սմարթֆոնների էկրանին կորոնավիրուսը կարող է պահպանվել 96 ժամ կամ 4 օր՝ սենյակային ջերմաստիճանի պայամաններում:
Այս գնահատականը տրվել է 2003-ին Առողջապահության համաշխարհային կազմակերության կողմից SARS վիրուսի ուսումնասիրության հիման վրա: Համարվում է, որ երկու վիրուսը «գենետիկ զարմիկներ են», ունեն բազմաթիվ ընդհանրություններ:
Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդ է տրվում հնարավորինս հաճախ լվանալ ձեռքերը, հետևել անձնական հիգիենայի կանոններին և չշփվել շնչառական վարակներ ունեցող մարդկանց հետ: Այս մեթոդներն աշխատող են, քանի որ հազալիս կամ փռշտալիս վարակվածից կարող են փոխանցվել վարակի աղբյուր՝ մեկ երկու մետրի վրա անգամ:
Ընդհանրապես, հեռախոսից կորոնավիրուսով վարակվելն իրականում բավական հեշտ է. որևէ մեկը կարող է հազալ կամ փռշտալ, դրա հետևանքով առաջացած կաթիլներից մեկը կարող է դիպչել հեռախոսին, իսկ սովորական դարձած գործողությամբ սեփական հեռախոսից օգտվելիս մարդը կարող է ձեռքը հպել քթին կամ բերանին և վիրուս ստանալ: 94 հոգանոց խմբում արված ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ մարդը միջինում իր հեռախոսին դիպչում է օրական 2600 անգամ:
Եվս մեկ, առավել լոկալ ուսումնասիրության համաձայն՝ մարդը մեկ ժամվա ընթացքում դեմքին դիպչում է 23 անգամ: Այսպիսով, հեռախոսին դիպչելիս և հնարավոր վարակի աղբյուրները հեշտությամբ կարող են հայտնվել օրգանիզմում: