Առողջապահություն Հայաստան

ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 20-ով. 25 մարդ դուրս է գրվել

Panarmenian.net — Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ապրիլի 7-ի դրությամբ ավելացել է 20-ով, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը 853 է։

Վարչապետը նշել է նաև, որ 25 մարդ ապաքինված դուրս է գրվել՝ հավելելով, որ առաջին անգամ ավելի շատ մարդ է ապաքինվել, քան վարակվել։

Ընդհանուր առմամբ` ապաքինվել է 87 մարդ։

Մահվան ելքով դեպքերը 8-ն են։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Չեմ տեսել, որ որևիցե երկրում քաղաքացիներին բարձրակարգ հյուրանոցներում տեղավորեն կարանտինի համար, եւ մեկ է դժգոհ լինեն. Նախարարի խորհրդական

enzuza

Կորոնավիրուսով վարակման 122 դեպք է արձանագրվել մինչ այս պահը. Արսեն Թորոսյան

enzuza

Դպրոցները փակելու անհրաժեշտություն այս պահին չկա․ Թորոսյան

enzuza