Առողջապահություն Հայաստան Հասարակություն

Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 425-ով, 10 պացիենտ մահացել է

ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 425-ով։

«Հունիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17489 դեպք, որոնցից 6571-ն` առողջացած, 293-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10529 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 85556 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 425 նոր դեպք և 295 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (կին), 82 (տղամարդ), 65 (կին), 72 (կին), 70 (կին), 63 (տղամարդ), 86 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 96 է»:

Հունիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17489 դեպք, որոնցից 6571-ն`…

Опубліковано ՀՀ առողջապահության նախարարություն Вівторок, 16 червня 2020 р.

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհիներից մեկն է, Ռոմելան․․․

enzuza

Իմ հարթակը կխնդրեմ չվերածել հանրային զուգարանի, քանի որ Ես Լինդա Դավթյանն եմ՝ ոչ Քոչարյան Լյուսին

enzuza

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային` 697 նոր դեպք. մահվան դեպքերը 15-ն են. ՀՀ ԱՆ

enzuza