Աշխարհում Առողջապահություն Չինաստան Ֆրանսիա

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 70,000-ի

Azatutyun.am — Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանի տարածքում հասել է 70,548-ի: Փետրվարի 16-ի ժամը 24-ի դրությամբ վարակից մահացել է 1770 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 10,844-ը։

Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդության 2048 նոր դեպք է գրանցվել, մահվան 105 դեպք, որից 100-ը՝ վարակի օջախ Հուբեյ նահանգում։

Միևնույն ժամանակ, Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են երկրի ափերին կարանտինի մեջ գտնվող նավում կորոնովիրուսի վարակի 70 նոր դեպքի հաստատման մասին: Հիվանդների ընդհանուր թիվը 355 է:

Այս նավում գտնվող 340 ԱՄՆ քաղաքացիներ օդանավով տարհանվում են Միացյալ Նահանգներ և ժամանելուն պես կարանտինի մեջ կլինեն ևս 14 օր: Նրանք, ովքեր արդեն վարակված են, կմնան Ճապոնիայում:

Շուրջ երեք տասնյակ այլ երկրներում վարակի ավելի քան 500 դեպք է գրանցվել: Մահվան մեկական դեպք է արձանագրվել ՖրանսիայումՖիլիպիններում, Ճապոնիայում և Չինաստանի կիսաինքնավար շրջան Հոնկոնգում։

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից 7 նոր մահվան դեպք, նոր դեպքերի թիվը 460 է. ՀՀ ԱՆ

enzuza

Հռոմի պապը հարվածում է ուխտավոր կնոջ ձեռքին (տեսանյութ)

enzuza

Չինաստանում 48 ժամում հիվանդանոց են կառուցել՝ Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար (տեսանյութ, լուսանկարներ)

enzuza