Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Առողջապահություն Հայաստան

ՀՀ-ում դուրս է գրվել Covid-19-ով ամենատարեց վարակակիրը

Panarmenian.net — Ապրիլի 29-ին դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված ամենատարեց պացիենտը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։

Ուրախ լուր 😍Հայաստանում երեկ դուրս է գրվել մինչև օրս հաստատված ամենատարեց կորոնավիրուսով վարակված պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ տատը… 😍❤️

Опубліковано Zona Positive Четвер, 30 квітня 2020 р.

«Երեկ բուժման բարեհաջող ավարտից հետո դուրս է գրվել մինչ օրս հաստատված ամենատարեց Covid-19-ով դրական պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը»,- ասվում է գրառման մեջ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica