Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«27-ամյա պացիենը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։
Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրեց երիտասարդի առողջական վիճակը և նրա կյանքը չհաջողվեց փրկել»։
ԱՆ խոսնակը նաև նշել է, որ եթե հիվանդության պատմությունը հանրության առաջ բացվի, ապա դա կլինի միայն ընտանիքի թույլտվությամբ:
Հայաստանում 1 օրում 48 մարդ է ապաքինվել, վարակակիրների թիվն ավելացել է 82-ով