Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
ԱԻՆ Հասարակություն Պատահարներ

Փլատակների տակ մնացած երրորդ քաղաքացին, ցավոք, մահացել է. ԱԻ նախարար

Aysor.am — Ցավոք սրտի, երրորդ տուժածը փլատակներից դուրս է բերվել մահացած վիճակում, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտյան ժամը 7:18 պայթյուն է տեղի ունեցել Զեյթուն վարչական շրջանի Ռայինիսի 1 շենքում։ Գազի պայթյունից շենքի փլուզման հետևանքով 2 մարդ հոսպիտալացվել է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ 19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica