Առողջապահություն Հայաստան

Նախարար․ Առողջացածների ընդհանուր թիվը հասել է 43-ի

Panarmanian.net — ՀՀ-ում կորոնավիրուսից առողջացածների ընդհանուր թիվը հասել է 43-ի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ապրիլի 2-ի օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկնակի բացասական թեստով, ովքեր դուրս են գրվել բժշկական կենտրոններից։ Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Կորոնավիրուսի ամենամեծ օջախը Երևանն է, վարակի պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են. Փաշինյան

enzuza

«1 զինծառայողի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս». ՊՆ խոսնակ

enzuza

Ucom-ի նախկին տնօրեն Հայկ Եսայանը նոր ընկերություն է հիմնել

enzuza