Panarmenian.net — Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի վարակի արդեն 10 դեպք է գրանցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարզպետ Գնել Սանոսյանը։

«Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է։ Մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։
Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասվում է գրառման մեջ։
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: