Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Առողջապահություն Հայաստան Հասարակություն Պատահարներ Քրեական

Կան բազմաթիվ տուժածներ, ոմանց կյանքին վտանգ է սպառնում. Արսեն Թորոսյանը Գավառում է

Armeniasputnik.am — Գավառում տեղի ունեցած դեպքի հետևանքով կան բազմաթիվ տուժածներ, որոնք գտնվում են Երևանի տարբեր բժշկական կենտրոններում: Տեղեկությունն այսօր Գավառի հիվանդանոցում շրջայցից ու երեկ երեկոյան կատարված հարձակման հետևանքներին ծանոթանալուց հետ լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Թե կոնկրետ քանի վիրավոր կա դեպքի հետևանքով, նախարարը հրաժարվեց հայտնել, բայց նշեց, որ նրանց մեջ կան այնպիսիք, ում կյանքը վտանգված է:

Բժշկական անձնակազմից, ըստ Թորոսյանի, հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել:

«Մեր հիմնական մտահոգությունը Գավառի բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքը վերականգնելն է: Միանշանակ, դատապարտում ենք նման ցանկացած դրսևորում, հատկապես՝ բժշկական կենտրոններում, որտեղ փաստացի վտանգի տակ են եղել ոչ միայն այն քաղաքացիները, որոնց հետևից հարյուրավոր մարդիկ եկել են, որ հաշիվներ պարզեն, այլև այստեղ բուժում ստացող բազմաթիվ այլ քաղաքացիներ»,- ասաց նախարարը։

Այցելել եմ Գավառի բժշկական կենտրոն` ծանոթանալու իրավիճակին, ինչպես նաև հասկանալու միջադեպից հետո վնասների չափը` արագ վերականգնելու համար:

Опубліковано Arsen Torosyan Середа, 29 квітня 2020 р.

Թորոսյանը հայտնեց, որ բուժսարքավորումները, բարեբախտաբար, հարձակման հետևանքով չեն վնասվել: Քանի որ հիվանդանոցում իրականացվում են ծննդօգնության, հեմոդիալիզի ծառայություններ, բուժսարքերի վնասվելու դեպքում հետևանքները բուժվող հիվանդների համար, Արսեն Թորոսյանի գնահատմամբ, շատ ավելի ողբերգական կարող էին լինել:

Ինչ վերաբերում է հիվանդանոցի պատերին, դռներին, պատուհաններին ու սանհանգույցներին հասցված վնասներին, նախարարը նշեց, որ դրանք արագ կվերականգնվեն՝ հնարավոր ամենակարճ ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ ապրիլի 28–ին Գավառում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով երկու մարդ մահացել էր, իսկ 4–ը տեղափոխվել էին հիվանդանոց։

Այնուհետև գիշերը հայտնի դարձավ, որ որոշ մարդիկ մտել են Գավառի հիվանդանոց ավերածություններ արել այնտեղ և վնասել  վիրավորներից երկուսին։

Դեպքի վայրում հայտնաբերվել է Lada մակնիշի 91 XX 100 համարանիշի ավտոմեքենա, որի վրա եղել են կրակոցի հետքեր, ինչպես նաև Niva մակնիշի 23 ՍL 354 համարանիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես եղել են հետքեր:

Ոստիկաններն ու քննիչներն աշխատում էին մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի՝ կապված տարիներ առաջ Գավառում Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանի սպանության հետ: Վերջինիս հայրը Գեղարքունիքի փոխմարզպետն էր, իսկ նրանց ազգականներն են հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություններ» Նորատուսցի Ալիկը և Արա Բանդուրյանը:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica