Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Առողջապահություն Հայաստան

Դդմաշենում կորոնավիրուսի նոր օջախ կա, ելումուտը կսահմանափակվի

Panarmenian.net — Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի մայիսի 6-ի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, և կիրառվելու են սահմանափակումներ։

Որոշման համաձայն, համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ։

Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում մայիսի 6-ի՝ ժամը 18։00–ից մինչև մայիսի 16-ը` ժամը 23:59-ը»,- ասվում է գրառման մեջ։

Մեծամասամբ նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված և ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում։

Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվել է, նրանց մի մասը ինքնամեկուսացված է, մյուսը` մեկուսացված։ Գործընթացը կրում է շարունակական բնույթ։

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica